Պուտինը քննարկել է սիրիական հարցը Անվտանգության խորհրդի անդամների հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցության ժամանակ քննարկել է սիրիական խնդրի կարգավորումն ու ներքին օրակարգի կարևոր խնդիրները: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։
«Խորհրդակցության ժամանակ քննարկվել են ներռուսական սոցիալ-տնտեսական օրակարգի կարևոր հարցերը։ Այդ թվում հաշվի են առվել թուրքական կողմի հետ այսօրվա բանակցությունների արդյունքները»,- հայտնել է Պեսկովը:










