Եվրոպան առանց եվրասիական տարածքի, հատկապես առանց Ռուսաստանի, կայուն չէ. Ալեքսանդր Ռար

17:36 • 11.03.17

Եվրոպան առանց եվրասիական տարածքի, հատկապես առանց Ռուսաստանի, կայուն չէ: Այս մասին «Վալդայ» բանավեճային ակումբի արտագնա նիստում, որն անցկացվում է Երևանում, հայտարարեց Գերմանա-ռուսական ֆորումի գիտական տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Ռարը։

Վերջինս նշեց, որ Արևմուտքը կայուն կլինի միայն ՌԴ-ի ու եվրասիական տարածքի հետ:

Ալ. Ռարը նշեց, որ «Արևմուտքը նորացվեց, երբ ՆԱՏՕ-ին անդամակցեցին նոր պետություններ՝ նոր մոտեցումներով, նոր գաղափարներով, վրեժ լուծելու համար մեծ եղբորից, ուստի դարձան սահմանափակ»: Միաժամանակ, գերմանաբնակ վերլուծաբանն ասաց, որ Արևմուտքը թաքնված նպատակ է ունեցել՝ թույլ չտալ, որ Ռուսաստանը նորից դառնա կայսրություն:

«Արևմուտքը հրաժարվում է Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցել, ՀԱՊԿ-ի հետ համագործակցել, չնայած՝ ահաբեկչության դեմ համատեղ է պետք պայքարել»,- հավելեց Ռարը: