Մադրիդի «Ռեալի» նախագահն Իտալիայից սպիտակ փոշով կասկածելի փաթեթ է ստացել

12:19 • 11.03.17

Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտի մոտակայքում հայտնաբերվել է կասկածելի փաթեթ, որը հասցեագրված է եղել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին, հայտնում է «Ասոշիեյթիդ պրես» գործակալությունը։


Ակումբի աշխատակիցները փաթեթը հայտնաբերել են մարտի 10-ին և ոստիկանություն կանչել, երբ դրանից սպիտակ փոշի է թափվել։ Պաշտպանիչ հագուստով փորձագետները մի քանի ժամ ստուգել են փաթեթի պարունակությունը, սակայն վտանգ չեն հայտնաբերել։


Ոստիկանության համաձայն՝  փաթեթը բերվել է Իտալիայից։ Հետաքննությունը շարունակվում է։


Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» երեքշաբթի  Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի պատասխան խաղում հաղթել էր իտալական «Նապոլիին» 3։1 հաշվով։