Սարկոզին վիճաբանություն է սարքել «Բարսելոնայի» երկրպագուների հետ ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղի ժամանակ

22:47 • 11.03.17

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին վիճաբանության մեջ է մտել կատալոնական «Բարսելոնայի» երկրպագուների հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղի ժամանակ, որն ավարտվել է կատալոնացիների փայլուն հաղթանակով:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով կատալոնական ռադիոն, Սարկոզին ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանիի գոլից հետո սկսել է վանկարկել Hala Madrid արտահայտությունը, որով երկրպագուներն աջակցում են Մադրիդի «Ռեալին»: Լսելով այդ խոսքերը` կատալոնացի երկրպագուները զայրացել են, որից հետո Սարկոզիի թիկնազորն ստիպված է եղել հեռացնել նրան այդ տեղից:

Հիշեցնենք, որ մարտի 8-ին «Կամպ Նոու» մարզադաշտում կայացած պատասխան հանդիպումն ավարտվել է 6:1 հաշվով: