«Հաղթանակ» կամրջի վրա ՃՈ աշխատակիցները կանխել են 24-ամյա աղջկա ինքնասպանության փորձը. Shamshyan.com

12:15 • 11.03.17

Մարտի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները «Հաղթանակ» կամրջին հարակից տարածքում ծառայություն կատարելիս նկատել են, որ մի աղջիկ անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է կամրջից ցած նետվելու եղանակով ինքնասպան լինել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, ՃՈ աշխատակիցները կարողացել են հոգեբանական խորհրդակցություն անցկացնել 24-ամյա աղջկա հետ, ում հետո կամրջի վտանգավոր եզրագծից տեղափոխել են անվտանգ վայր և իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին։