Թրամփը Սպիտակ Տուն է հրավիրել Պաղեստինի առաջնորդին
04:34 • 11.03.17
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին հրավիրել է Վաշինգտոն։ Այս մասին հայտնել է Աբասի մամուլի քարտուղար Նաբիլ Աբուն, ինչպես փոխանցում է Reuters բրիտանական գործակալությունը:
«Նախագահ Թրամփը նախագահ Աբասին հրավիրել է մոտ օրերս Սպիտակ տուն այցելել»,- ասել է Աբուն՝ Թրամփի ու Աբասի հեռախոսազրույցից անմիջապես հետո։
Placeholder










