ԱՄՆ-ում գծերից դուրս է եկել սպիրտով բեռնված գնացքը
ԱՄՆ-ում գծերից դուրս է եկել էթանոլ սպիրտ տեղափոխող գնացքը։ Դեպքը տեղի է ունեցել Այովա նահանգում, ինչի հետևանքով այրվել է 20-ից ավել վագոն-ցիստերն։ Տուժածների մասին առայժմ տեղեկություն չկա, իսկ մոտակա շրջանների բնակիչները տարհանվել են, փոխանցում է Lenta.ru–ն։
ԱՄՆ տրանսպորտային անվտանգության հարցերով խորհուրդը դեպքի վայր է ուղարկել տասնհինգ հոգուց կազմված խումբ՝ հետաքննություն անցկացնելու համար։
Գնացքում եղել է 101 վագոն։ Գծերից դուրս է եկել 27-ը, յուրաքանչյուրում մոտ 95 հազար լիտր սպիրտ։










