Մամայ լեռան վրա չորս զբոսաշրջիկ հայտնվել է ձնահյուսքի տակ
Ռուսաստանի Բուրյաթիա հանրապետության Կաբանսկի շրջանի Մամայ լեռան վրա չորս զբոսաշրջիկ հայտնվել է ձնահյուսքի տակ: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով երկրի արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Նախարարության որոնողական-փրկարարական ջոկատի փրկարարները մեկնել են դեպքի վայր, զբոսաշրջիկներին փրկելու համար նրանք պետք է անցնեն ավելի քան 150 կիլոմետր ճանապարհ դժվարանցանելի տեղանքով:
Փրկարարները հայտնել են մեկ զոհի մասին: Նա Ֆրանսիայի քաղաքացի է եղել:
«Դժբախտ դեպքի մասին փրկարարներին հայտնի է դարձել խմբի անդամներից մեկից, ով զանգահարել է և հայտնել տեղի ունեցածի մասին»,- ասված է հաղորդագրությոան մեջ։










