China Eastern Airlines-ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարում Իրկուտսկի օդանավակայանում
China Eastern Airlines ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարում Իրկուտսկի օդանավակայանում: Այդ մասին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունում, հայտնում է ТАСС-ը:
«Շանհայից չվերթ իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարում մեզ մոտ լրացուցիչ հարթակում»,- հայտնել են օդանավակայանում՝ չհստակեցնելով վայրէջքի պատճառը:
CES551 չվերթն իրականացնող A330 ինքնաթիռի վերջնակետը Լոնդոնն է:










