Մադագասկարում «Էնավո» ցիկլոնի զոհերի թիվը հասել է 50-ի

11:27 • 12.03.17

Մարտի 10-ին Մադագասկարում սկսել է մոլեգնել «Էնավո» ցիկլոնը, որի զոհերի թիվը հասել է առնվազն 50-ի: Այս ամսին հայտնում է Life-ը` հղում անելով տեղական լրատվամիջոցներին:

Ավելի վաղ հաղորդվում էր 38 զոհի մասին, սակայն որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցները հայտնաբերել են ևս 12 դի:

Նշվում է, որ «Էնավոն» ամենահզոր ցիկլոնն է, որը մոլեգնել է կղզում վերջին 5 տարվա ընթացքում: