Ռուսաստանի համար կանխատեսելի Թուրքիան համապատասխանում է Հայաստանի շահերին. ՀՀ պաշտպանության նախարարի հարցազրույցը RT-ին (տեսանյութ)

14:08 • 12.03.17

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների ջերմացումն ազդեցություն չի գործի ռուս-հայկական հարաբերությունների վրա: Այս մասին RT-ին տված հարցազրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները կարող են ավելի ջերմ կամ սառը դառնալ: Մեզ կապում է ռազմավարական գործընկերությունը: Կարծում եմ` սրանք անհամեմատելի կատեգորիաներ են», - ընդգծել է Սարգսյանը:

Նրա խոսքով` Ռուսաստանի համար հասկանալի և կանխատեսելի Թուրքիան համապատասխանում է Հայաստանի շահերին:

«Ավելի հասկանալի և կանխատեսելի Թուրքիան այն է, ինչի մասին մենք միշտ մտածել ենք», - հավելել է նախարարը:

Վիգեն Սարգսյանի հարցազրույցը կարող եք դիտել այստեղ: