Իրաքի զինվորականներն ԻՊ-ից ազատագրել են արևմտյան Մոսուլի ավելի քան մեկ երրորդը

14:38 • 12.03.17

Իրաքի զինված ուժերն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել են Մոսուլ քաղաքի արևմտյան մասի ավելի քան մեկ երրորդը: Այս մասին հայտնում է AFP-ը:

«Արևմտյան Մոսուլի ավելի քան մեկ երրդորը գտնվում է մեր ստորաբաժանումների վերահսկողության տակ», - հայտնել է գեներալ-մայոր Մաան Ալ Սաադին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Իսլամական պետությունը» վերահսկում է Մոսուլ նահանգի տարածքի 15 տոկոսը: