Air India-ի գերքաշ բորտուղեկցորդներն ազատվել են աշխատանքից
Air India պետական ավիաընկերությունը չվերթներից հեռացրել է 34 բորտուղեկցորդի` ավելորդ քաշի պատճառով: Այս մասին հայտնում է Hindu պարբերականը:
Աղբյուրի հաղորդմամբ` ավիաընկերության աշխատակիցները` 30 կին և 4 տղամարդ, ազատվել են աշխատանքից մարմնի զանգվածի ինդեքսի ցուցիչների բարձրացման պատճառով:
Նշվում է, որ Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կանոնների համաձայն` կանանց համար մարմնի զանգվածի մաքսիմալ ինդեքսը կազմում է 22 միավոր, իսկ տղամարդկանց համար` 25 միավոր:
Կայքի տվյալների համաձայն` Air Idia ավիաընկերությունում, ընդհանուր առմամբ, աշխատում է 3,49 հազար բորտուղեկցորդ. այսպիսով, որոշումն ազդել է աշխատակիցների մոտ մեկ տոկոսի վրա:
Հայտնի է, որ տվյալ չափանիշները սահմանվել են ուղևորների անվտանգության համար:










