Չինաստանում մարդկանցով լի կարուսել է ընկել. կա 9 տուժած (տեսանյութ)
Չինաստանում 5 մետր բարձրությունից կարուսել է ընկել, որի մեջ մարդիկ են եղել: Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել տոնավաճառի ժամանակ:
Ինչպես երևում է YouTube-ում հրապարակված տեսանյութում, ատրակցիոնը կտրուկ կերպով ընկել է շարժման ընթացքում:
Korrespondent.net-ը գրում է, որ միջադեպի հետևանքով լուրջ վնասվածքներ է ստացել 9 մարդ, այդ թվում` 9 տարեկան երեխա:
Նշվում է, որ Չինաստանի ոստիկանությունը հետաքննություն է սկսել միջադեպի կապակցությամբ:










