Եթովպիայի մայրաքաղաքում աղբանոցի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 48-ի (տեսանյութ)

04:57 • 13.03.17

Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայի արվարձաններից մեկում աղբանոցի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 48-ի, հայտնում է BBC-ին:


50 տարի շահագործվելուց հետո աղբանոցը վերջին տարիներին չի օգտագործվել քաղաքի իշխանությունների կողմից: Աղբը սկսել են տեղափոխել այլ վայրեր, սակայն աղբանոցի մոտակայքում ապրող ֆերմերները շարունակել են այնտեղ նախկինի պես աղբ կուտակել, ինչն էլ փլուզման պատճառ է դարձել: