Գերմանական Ֆրանկենտալ քաղաքում տղամարդը դանակով անցորդների վրա է հարձակվել. կա չորս վիրավոր

02:21 • 13.03.17

Կիրակի երեկոյան գերմանական Ֆրանկենտալ քաղաքում, որը գտնվում է երկրի արևմուտքում, անհայտ տղամարդը դանակով անցորդների վրա է հարձակվել: Ըստ տեղական ոստիկանության բաժանմունքի՝ չորս հոգի վիրավորվել է, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:



Հարձակվողը կոնֆլիկտի մեջ է եղել տեղի բարերից մեկի սեփականատիրոջ հետ՝  չվճարված հաշիվի պատճառով: Վեճի ժամանակ 29-ամյա տղամարդը դուրս է քաշել դանակը և վազել դեպի քաղաքի կենտրոն: Ճանապարհին նա առանց որևէ տարբերակման հարձակվել է պատահական անցորդների վրա:


Նա ձերբակալվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից, սակայն իր գործողությունների պատճառները դեռևս չի հաղորդում: