Իտալացին անտուն մարդուն ողջ-ողջ այրել է խանդի պատճառով

05:43 • 13.03.17

Իտալացի Ջուզեպպե Պեկորարոն՝ ծնունդով Սիցիլիա կղզուց, ում մեղադրում են անտուն մարդուն այրելու մեջ, պատմել է, որ սպանությունը կատարել է խանդի հողի վրա, հաղորդում է The Local-ը: 


Բենզալցակայանում աշխատող Պեկորարոն որոշել է, թե անտուն տղամարդն իր կնոջը հետապնդում է: Փողոցի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է Պեկորարոն դույլով բենզինը լցրել քնած Մարչելո Չիմինոյի վրա, ով մահացել է մինչ շտապ օգնության գալը: 

Պալերմոյի քաղաքապետ Լեոլուկա Օռլանդոն սպանությունն իսկական բարբարոսություն է անվանել, իսկ կալանավորված Պեկորարոյին սպանության մեղադրանք է առաջադրվել: