Լեհաստանի դատախազությունը Տուսկին հարցաքննության է կանչել
Լեհաստանի դատախազությունը Եվրախորհրդի նախագահ և երկրի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկին կանչել է հարցաքննություն հակահետախուզության լեհական ծառայության նախկին աշխատակիցների դեմ գործով, հայտնում է Reuters գործակալությունը:
«Պարոն Դոնալդ Տուսկը հրավիրվել է որպես վկա առանց կառավարության ղեկավարի համապատասխան հանձնարարականի այլ երկրների հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների հետ համագործակցության մեջ մեղադրվող Ռազմական հակահետախուզության ծառայության նախկին աշխատակիցների դեմ գործով»,- նշում են դատախազությունում:
Գործը վերաբերում է 2010 թվականի իրադարձություններին, երբ Տուսկը Լեհաստանի վարչապետ էր:










