Մահվան ելքով վրաերթ Երևան-Արմավիր ճանապարհին

17:13 • 13.03.17

Մարտի 11-ին, ժամը 10.10-ին, «ԿԻԱ Սորենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ճանապարհի 38-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1926 թ. ծնված Ժաժկով Կիրակոսյանին և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:

Ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 13.20-ին, Ժ. Կիրակոսյանը հիվանդանոցում մահացել է:

Կատարվում է քննություն: