Տիմոշենկոն ասել է՝ ինչու է հրաժարվել հանրահայտ հյուսից
Ուկրաինայի նախկին վարչապետ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն պարզաբանել է իր իմիջային փոփոխությունը:
ТСН հեռուստաընկերությանը տված հարցազրույցում քաղաքական գործիչը պատմել է, որ իր ավանդական հյուսքից նա հրաժարվել է ավելի կանացի երևալու որոշման պատճառով:
Տիմոշենկոն խոստովանել է, որ հյուսքը շատ հարմարավետ ու «բազմաֆունկցիոնալ» սանրվածքի տեսակ է, սակայն դրանով նա շատերի մոտ թողնում է ավելի շատ մարտիկի տպավորություն, որը պատրաստվում է պատերազմի մեկնել:
«Իրականում ոմանք ասում են, որ երբ ես հյուսք եմ անում, դա նման է մարտական կերպարի և կարծես գնում եմ ինչ-որ քաղաքական պատերազմի: Ես շատ եմ սիրում իմ այդ ավանդական սանրվածքն ու, անկեղծ ասած, այն շատ հարմար է: Դու կարող ես դրանով քնել մեքենայի մեջ, կանգնել ձյան տակ հանրահավաքների ժամանակ, քո ուղղությամբ փչում են քամիները, սակայն հյուսքն անդրդվելի է: Եվ դու երբևէ չես անհանգստանում քո սանրվածքի համար: Սակայն այժմ ես որոշել եմ մի քիչ փոխվել որպես կին և կարծում եմ՝ հիմա ես ավելի նման եմ կնոջ, քան մարտիկի», - ասել է Տիմոշենկոն:
Ուկրաինացի քաղաքական գործիչը նաև պատմել է, որ թեև հյուսքով նա իրեն շատ վստահ է զգում, սակայն նոր սանրվածքով էլ իրեն շատ հարմարավետ է զգում:
«Երբ ինձ պետք չէր դուրս գալ քաղաքական միջոցառումների՝ տանը ես միշտ կրել եմ այս սանրվածքը: Պարզապես մի օր ստացվեց այնպես, որ ես հենց այդպես մտա խորհրդարան: Սա և հյուսքն իմ սովորական սանրվածքներն են: Հյուսքն առավոտյան ինձնից խլում է 7 րոպե, և հետո ամբողջ օրվա ընթացքում ես ինձ զգում եմ շատ վստահ: Այս նոր սանրվածքն էլ ժամանակ չի խլում. կապեցիր պոչն ու առաջ դեպի կռիվ», - եզրափակել է Տիմոշենկոն:










