ԱՄՆ-ում պատգամավորին սպառնացել են գերեզման ուղարկել՝ Օբամային նվիրված տոն սահմանելու առաջարկի համար
Պատգամավոր Էնդրյու Տապեդին ԱՄՆ Իլինոյս նահանգից, որտեղ նախկին նախագահ Բարաք Օբամայի ծննդավայրն է եղել, առաջարկել է հատուկ ազգային տոն սահմանել` ի պատիվ նախկին նախագահի:
Սակայն, ի պատասխան նրա նախաձեռնությանը, տեղի բնակիչները սկսել են սպառնալից նամակներ ուղարկել պատգամավորին, հաղորդում է Politico-ն:
Տապեդիի հեռախոսը պարզապես «պայթել» է հաղորդագրություններից. Մասնավորապես, Օբամայի անունը տալու համար նրան սպառնացել են գերեզման ուղարկել:
Այնուամենայնիվ, տարատեսակ ուղերձների թվում նաև դրական արձագանքներ են եղել, նշել է պատգամավորը:
Այս միջադեպը հերթական անգամ ցույց է տալիս, թե որքան պառակտված է ամերիկյան հասարակությունը:










