Արկտիկական սառցադաշտերի փոփոխությունները վերջին 100 տարում` ֆոտոշարքով (լուսանկարներ)

21:57 • 14.03.17

Վաղ 1900-ական թվականներին արկտիկական սառցադաշտերը եղել են բնության ամենախորհրդավոր և չբացահայտված հրաշալիքները: Հետազոտությունների, հետախուզական աշխատանքների և ավելի ուշ իրականացված շահագործումների հետևանքով սառցադաշտերը դարձել են կլիմայական փոփոխությունների վառ վկայություն:

Շվեդ ֆոտոլրագրող Քրիստիան Ասլունդը Նորվեգիայի բևեռային ինստիտուտից վերցրել է նորվեգական սառցադաշտերի` 100 տարվա հնության լուսանկարները, և համադրել դրանք նույն վայրերի լուսանկարների հետ, որոնք ինքն արել է 2002 թվականին:

Bored Panda-ի հաղորդմամբ` Ասլունդն այս ֆոտոշարքի միջոցով փորձել է ցույց տալ` ինչպես են կլիմայական փոփոխություններն ազդում բնության վրա, և նորվեգական նավթային ընկերություններին կոչ է արել դադարեցնել իրենց կործանարար գործունեությունը: