Հերացու փողոցում կին է վրաերթի ենթարկվել. Մյասնիկյանն ամբողջովին խցանված է

10:43 • 14.03.17

 

 

Երևանում մարտի 14-ի առավոտյան Մյասնիկյան պողոտայում և Հերացու փողոցում ճանապարհատրանսպորտային պատահարներ են գրանցվել: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Մյասնիկյան պողոտայում երկու ավտոմեքենա իրար են բախվել, զոհեր վիրավորներ չկան, արձանագրվել է միայն նյութական վնաս:

Հերացու փողոցում էլ մի կին վրաերթի է ենթարկվել: Ոստիկանությունը ժամը 08:50-ին հիվանդանոցից ահազանգ է ստացել այն մասին, որ կինը վրաերթի է ենթարկվել:

Ոստիկանության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ ոստիկանները տեղում աշխատում են, մանրամասները կպարզվեն ավելի ուշ: