Ավստրիայի կանցլերը հայտարարել է, որ ինքը ևս անհրաժեշտության դեպքում կարգելի թուրք նախարարներին իր երկիր մուտք գործել

04:39 • 14.03.17

Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը հայտարարել է, որ ինքը ևս անհրաժեշտության դեպքում կարգելի թուրք նախարարներին իր երկիր մուտք գործել`այնտեղ սահմանադրական հանրաքվեի շուրջ քարոզարշավ իրականացնելու, հաղորդում է Reuters-ը:


 «Մենք կարգելենք նման փորձն անգամ՝  ելնելով հասարակական անվտանգության նկատառումներից»:


Ավելի վաղ, Նիդեռլանդների իշխանությունները թույլ չեն տվել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին հանրահավաք կազմակերպել Ռոտերդամում, ինչը հետո մեծ քաղաքական սկանդալի պատճառ էր դարձել երկրների միջև: