Ահազանգով մեկնած ոստիկանները Սեբաստիա փողոցում «Բրաունինգ» ատրճանակ և 21 փամփուշտ են հայտնաբերել

12:44 • 14.03.17

Մարտի 13-ին, ժամը 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Սեբաստիա փողոցում՝ այրված սրճարանի տարածքում, զենք-զինամթերք է թողնում:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը։ 

Մեկնած օպերատիվ խումբը Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 32 հասցեի մոտ հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է 9 մմ տրամաչափի 21 փամփուշտ և «Բրաունինգ» տիպի, 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ դատարկ փամփշտատուփով:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: