Չիկագոյում ձյան պատճառով 34 մեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել (լուսանկարներ, տեսանյութ)

22:17 • 14.03.17

ԱՄՆ Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով երկու ավտոճանապարհային պատահար է տեղի ունեցել` առնվազն 34 ավտոմեքենայի մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է USA Today-ը` վկայակոչելով նահանգային ոստիկանությանը, վթարները մոտ տարածության վրա են տեղի ունեցելէ քաղաքի գլխավոր ավտոմայրուղիներից մեկի վրա, որի մի հատվածը ձյունամրրիկի պատճառով ծածկվել էր սառցաշերտով: 

Հաղորդվում է, որ պատահարների հետևանքով առնվազն 7 մարդ վնասվածք է ստացել և հոսպիտալացվել է: Նրանցից մեկի վիճակը ծանր է: Եվս երկու տասնյակ տուժողներ հրաժարվել են բուժօգնությունից:
 

Տեսանյութը՝այստեղ: