Ֆրանսիայի նախագահական թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Ֆրանսիայի դատախազությունը հայտարարել է նախագահական ընտրությունների թեկնածու Ֆրանսուա Ֆիլոնի դեմ գործ հարուցելու մասին:
Ինչպես հաղորդում է BBC-ն, վերջինիս կասկածում են Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր եղած ժամանակ ընտանիքի անդամներին կեղծ աշխատավարձեր վճարելու մեջ:
Ինչպես մասնավորեցնում է ֆրանսիական գերատեսչությունը, Ֆիյոնի նկատմամբ այժմ պաշտոնական հետաքննություն է անցկացվում: Բացի այդ, նախագահի թեկնածուի փաստաբանը հայտնել է, որ Ֆիյոնին արդեն մեղադրանք է ներկայացվել:
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը մինչև վերջերս համարվում էր նախագահական մրցապայքարի առաջատար թեկնածուն, սակայն իր և ընտանիքի շուրջ ծագած սկանդալի ֆոնին ետ է մղվել երրորդ տեղ:










