ԱՄՆ-ն պատրաստվում է կիսով չափ կրճատել ՄԱԿ-ի ծրագրերի ֆինանսավորումը. Foreign Policy

13:23 • 14.03.17

Սպիտակ տունը մտադիր է կիսով չափ կրճատել ՄԱԿ-ի ծրագրերի ֆինանսավորումը, գրում է Foreign Policy թերթը՝ վկայակոչելով աղբյուրների:


Ավելի վաղ Սպիտակ տան վարչա-բյուջետային վարչության տնօրեն Միք Մալվանին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը կառաջարկի զգալիորեն նվազեցնել այլ պետություններին տրամադրվող օգնության ծավալները:


Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ պետդեպարտամենտի աշխատակիցները հրահանգ են ստացել նվազեցնել ՄԱԿ-ի խաղաղարար գործողությունների, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ֆինանսավորումը: Պակաս կրճատումներ են սպասվում Պարենի համաշխարհային ծրագրին և փախստականների օգնության ծրագրին:


Թերթը նշում է, որ այդ քայլերն ուղղակիորեն կապված են երկրի ռազմական ծախսերը մեծացնելու Թրամփի վարչակազմի ցանկության հետ: