Ֆրանսիական կրկեսից փախած երկու ուղտերին նկատել են քաղաքի փողոցներում վազվզելիս (տեսանյութ)
Ֆրանսիայի Ռուբե քաղաքում կրկեսից փախած 2 ուղտերը քաղաքի փողոցներում վազքի են դուրս եկել, հայտնում են տեղական ԶԼՄ-ները՝ gazeta.ru-ի փոխանցմամբ:
Սապատավորներին նկարել է քաղաքացիներից մեկի ավտոմեքենայում տեղադրված տեսախցիկը, ով այդ զավեշտալի դրվագներն անմիջապես հրապարակել է համացանցում:
Կրկեսի ղեկավարությունն այդպիսով հայտնաբերել է իր աստղերին և նրանց շուտով բեմ վերադարձրել:










