ԻՊ-ի ահաբեկիչները փորձում են կեղծ անձնագրերով Քուվեյթ մտնել. լրատվամիջոցներ

14:05 • 14.03.17

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները փորձեր են ձեռնարկում Իրաքից Քուվեյթ անցնելու համար՝ օգտագործելով առանց մորուքների լուսանկարներով կեղծ անձնագրեր: Այդ մասին քուվեյթական թերթերից մեկին հայտնել է անվտանգության ուժերում բարձրաստիճան պաշտոնյան, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Իրաքի և Սիրիայի հետ սահմանի մոտ տեղակայված Անվտանգության արաբական ուժերը սկսել են տեղեկատվությամբ փոխանակվել և համակարգել գործողություններն ԻՊ-ի գրոհայիններին բռնելուց հետո, որոնք կեղծ անձնագրերով փորձում էին մուտք գործել մոտակա պետություններ՝ այդ թվում Քուվեյթ, որն, ի դեպ, ուժեղացրել է իր սահմանների հսկողությունը Իրաքում ԻՊ-ի կորուստներից հետո»,- ասել է աղբյուրը:


Աղբյուրը նշել է, որ որոշ ժամանակ առաջ Քուվեյթի անվտանգության ուժերը ձերբակալել են ծագումով սիրիացի ԻՊ-ի գրոհայինի, որը հայտնի է սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերից, որոնցում ԻՊ-ի անդամները գլխատում էին պատանդներին: Նա փորձել է երկիր մտնել բարեկամի միջոցով ձեռք բերած վիզայով: Չնայած նրան, որ նա առանց մորուք է եղել և սովորական քաղաքացիական հագուստով, հատուկ ծառայությունները կարողացել են պարզել, որ այդ մարդը մասնակցել է տեսանյութերում արձանագրված դաժան սպանություններին: