ԿԺԴՀ-ն սպառնացել է «անխնա հարված» հասցնել ԱՄՆ ռազմավարական սպառազինություններին

10:29 • 14.03.17

Հյուսիսային Կորեան սպառնացել է «անխնա հարված» հասցնել ամերիկյան ռազմավարական սպառազինություններին, որոնք տեղակայվել են Կորեական թերակղզու հարավում՝ լայնամասշտաբ զորավարժություններին մասնակցելու համար: Այդ մասին տեղեկացրել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, ԱՄՆ-ն Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնում՝ ուղղված ԿԺԴՀ-ի դեմ:


«Եթե նրանք թեկուզ մի փոքր խախտեն մեր ինքնիշխանությունը և արժանապատվությունը, մեր բանակն անխնա գերճշգրիտ հարվածներ կհասցնի օդից, ծովից և ջրից»,- ընդգծել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:


Հյուսիսկորեական գործակալությունը նախազգուշացնում է նաև, որ ԱՄՆ-ն և Հարավային Կորեան պետք է հիշեն, որ ամերիկյան ռազմավարական զենքերը՝ այդ թվում ատոմային ավիակիրները, գտնվում են Կորեական ժողովրդական բանակի «թիրախում»: