Ցուցադրվել է ինքնաթիռի վայրէջքն աշխարհի ամենավտանգավոր օդանավակայաններից մեկում (տեսանյութ)
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում ցուցադրվում է Boeing 737 ինքնաթիռի բարդ վայրէջքը Կարիբյան ծովում գտնվող Սեն Մարտեն կղզու Յուլիանա արքայադստեր անվան միջազգային օդանավակայանում:
РИА Новости-ն գրում է, որ կանադական WestJet բյուջետային ավիաընկերության ինքնաթիռը շատ ցածր բարձրության վրա անցել է Մահո լողափի վրայով, որտեղ այդ պահին հանգստացողներ են եղել: Այնուհետև ինքնաթիռը կատարել է երկրորդ պտույտը` 45 րոպե անց բարեհաջող վայրէջք կատարելով երկրորդ փորձից:
Նշվում է, որ Սեն Մարտեն կղզու նիդեռլանդական մասում գտնվող Յուլիանա արքայադստեր անվան միջազգային օդանավակայանն աշխարհի ամենավտանգավոր օդանավակայաններից մեկն է, քանի որ դրա թռիչքուղու մի մասը գտնվում է անմիջապես ծովափին:










