Ամերիկացի մրցարշավորդները ձեռնամարտի են բռնվել NASCAR-ի մրցավազքից հետո (տեսանյութ)

13:27 • 14.03.17

ԱՄՆ-ի Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում մրցարշավորդներ Քայլ Բուշն ու Ջոուի Լոգանոն ձեռնամարտի են բռնվել NASCAR-ի մրցավազքից հետո: Միջադեպի տեսանյութը հրապարակվել է մրցույթի YouTube ալիքում:


Lenta.ru-ն գրում է, որ մրցավազքի շրջաններից մեկում Լոգանոյի և Բուշի ավտոմեքենաների միջև շփում է տեղի ունեցել, ինչի արդյունքում վերջինս կորցրել է իր դիրքերն ու հայտնվել 22-րդ տեղում, իսկ Լոգանոն դարձել է չորրորդը:


Մրցավազքից հետո Բուշը մոտեցել է իր մրցակցին և հարվածել նրա դեմքին: Նրանց միջև ծեծկռտուք է սկսվել, որը համատեղ ուժերով դադարեցրել են թիմերի անդամներն ու անվտանգության ծառայությունները:


Նշենք, որ NASCAR-ը (Սերիական ավտոմեքենաների մրցավազքի ազգային ասոցիացիա) անհատական ձեռնարկություն է, որը զբաղվում է ավտոմոբիլային մրցավազքերի կազմակերպմամբ և հարակից գործունեությամբ: