Էրդողանն այժմ էլ սպառնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանն այժմ էլ սպառնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմել՝ կապված Նիդեռլանդների կողմից թուրք նախարարներին բոյկոտելու հետ, հայտնում է Deutsche Welle-ն:
«ԵՄ երկրները միջազգային իրավունքը կիրառում են, միայն երբ իրենց ձեռնտու է լինում: Մենք անպայման ՄԻԵԴ կդիմենք, այժմ անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներով ենք դեռ զբաղվում»,- հայտարարել է Էրդողանը:










