Մերկելը հետաձգել է Թրամփի հետ հանդիպումը ձնաբքի պատճառով
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հետաձգել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջին հանդիպումը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
Ինչպես նշում է Reuters-ը, կանցլերը մանրամասնել է, որ արդեն օդանավակայանի ճանապարհին էր Վաշինգտոն մեկնելու համար, երբ իրեն է զանգահարել Թրամփն ու տեղեկացրել սպասվող ձնաբքի մասին:
Աղբյուրը մանրամասնում է, որ ձնաբուքը մոտենում է ԱՄՆ հյուսիս-արևելյան նահանգներին: Դրա պատճառով ամերիկյան ավիաընկերությունները չեղարկել են հազարավոր թռիչքներ:
Սպիտակ տունը տեղեկացրել է, որ Թրամփ-Մերկել հանդիպումը կկայանա ուրբաթ:










