Գերմանական Lufthansa-ն և օդաչուների արհմիությունը հարթել են 2014-ից շարունակվող սակագնային վեճը

16:16 • 15.03.17

Գերմանական Lufthansa ավիաընկերությունը և Cockpit օդաչուների արհմիությունը համաձայնության են եկել սակագների վերաբերյալ վեճի բոլոր կետերով: Հայտնի է, որ վեճը սկսվել է 2014 թվականին, ինչի հետևանքով գործադուլների 15 ալիք է բարձրացել: Այս մասին հայտնում է ТАСС-ը` հղում անելով ավիափոխադրողի մամուլի հաղորդագրությանը:

Նշվում է, որ կոնֆլիկտի կողմերը համաձայնեցրել են աշխատանքի վարձատրության աստիճանական բարձրացումը 11,4 տոկոսով և պայմանավորվել միանգամյա պարգևավճարի տրամադրման մասին, որը կազմում է մեկ ամսվա աշխատավարձի 1,8 տոկոսը:

Դրանից բացի, Lufthansa-ն և Cockpit-ը պայմանավորվածության են հասել կենսաթոշակային և սոցիալական ապահովման նոր համակարգի պարամետրերի վերաբերյալ: