Չարենցավանում 26-ամյա երիտասարդն ինքնասպանության փորձ է արել
Չարենցավանում 26-ամյա երիտասարդն ինքնասպանության փորձ է արել ածելիով վնասելով նախաբազուկները:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին Ոստիկանության լրատվական ծառայությունից. « Մարտի 13-ին, ժամը 22:45-ին Չարենցավանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1991 թվականին ծնված երիտասարդ նախաբազուկների վնասվածքով»։
Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր:
Ինքնասպանության փորձը կանխվել է:










