Մահացել է Դանիայի արքայազնը

03:49 • 15.03.17

Արքայազն Ռիչարդ Բեռլեբուրգը՝ Դանիայի թագուհի Մարգարիթի քրոջ ամուսինը, մահացել է 82 տարեկանում, գրում է Deutsche Welle-ն:



Արքայազն Ռիչարդն ամուսնացած էր Դանիայի թագուհու քրոջ՝ արքայադուստր Բենեդիկտի հետ: Սակայն վերջին տարիներին նա լուրջ առողջական խնդիրներ ուներ, բուժվում էր քաղցկեղից Գերմանիայում, սակայն այդպես էլ մինչև վերջ չկարողացավ հաղթահարել չարորակ ուռուցքը: