Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ուղիներ գտնել հնարավոր է. Ֆրանսուա Օլանդ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարծում է, որ հնարավոր է ուղիներ գտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին նա հայտարարել է երեքշաբթի օրը Փարիզում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո:
«Մենք հավատում ենք, որ հնարավոր է լուծումներ գտնել այս ձգձգվող հակամարտության հարցում», - մեջբերում է Օլանդին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը՝ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ:
Ֆրանսիան «ցանկանում է բանակցությունների վերսկսում»: Ըստ Օլանդի՝ ստատուս-քվոն անընդունելի է: «Կան ռիսկեր, և մենք դրանց ականատեսը եղանք անցյալ տարվա ապրիլին», - ասել է Ֆրանսիայի նախագահը:
Օլանդը նաև ընդգծել է, որ պետք է նպաստել Եվրոպայի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ու կայունացմանը՝ խրախուսելով երկխոսությունը կողմերի միջև:










