«Կոշի» դատապարտյալին բերված թեյի փաթեթների մեջ կանաչավուն զանգված է հայտնաբերվել
Մարտի 14-ին` ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Կ. Մ-ին քաղաքացի Ն. Վ-ի կողմից բերված հանձնուքի` թեյի մեկանգամյա օգտագործման փաթեթների միջից հայտնաբերել և առգրավել են 105 գրամ կանաչավուն զանգված:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը։
Տեղեկացվում է, որ առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր:










