Պետք է քվեն արժևորել, ձևավորել այնպիսի խորհրդարան, որը կկարողանա ղեկավարել երկիրը. Էդմոն Մարուքյան

15:31 • 15.03.17

Գյումրիում նախընտրական քարոզչություն է իրականացնում «Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու, համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը: 

Վերջինս հորդորեց քաղաքացիներին ապրիլի 2-ի ընտրություններում ձայնը տալ իրենց:

Պատգամավորը նշեց, որ ընտրողներն այլևս իրավունք չեն ունենա ընտրել նախագահի, ուստի պետք է քվեն արժևորել, ձևավորել այնպիսի խորհրդարան, որը կկարողանա ղեկավարել երկիրը:

«Մեկ ձայնով կարող եք փոփոխություններ սկսել, ներդրում կատարել Հայաստանում սպասվող փոփոխությունների մեջ»,-ասաց Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ «Ելքը» միակ ուժն է, որը հնարավորություն ունի առանց
ընկրկելու պայքարել քաղաքացիների իրավունքների համար:

«Ձայնը տվեք մեզ, պահանջե՛ք մեզանից»,- հայտարարեց Մարուքյանը:

Ի դեպ, պատգամավորը շրջայցի ժամանակ հանդիպեց նորապսակների մեքենաների: ««Ելք» դաշինքը շնորհավորում է նորապսակներին, մաղթում ենք բարի բախտ, զարգացող Հայաստան, շնորհավոր»,- վանկարկեց Էդմոն Մարուքյանը: