Մեքսիկական քաղաքում զինաթափել և ձերբակալել են բոլոր ոստիկաններին
Մեքսիկական Օկոտլան քաղաքում զինաթափել և ձերբակալել են բոլոր ոստիկաններին: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Խալիսկո նահանգի ոստիկանական ուժերի միասնական հրամանատարությանը:
Պատճառը կարող էր լինել կասկածը, որ նրանց շարքեր են մտել հանցագործներ: Այդ տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել:
Դատախազության տվյալներով՝ Օկոտլանում կարգը հսկելու են Խալիսկոյի իշխանություններին ենթարկվող ոստիկանները:
Ձերբակալվածները պետք է անցնեն մանրակրկիտ ստուգումներ: Դրանից հետո կկայացվի որոշում, թե արդյոք նրանք կարող են շարունակել աշխատանքը, թե պետք է հեռացվեն:










