Մոսկվայում հատուկ ծառայություններն ահաբեկչություն են կանխել, որը նախատեսված էր մարտի 8-ին. «Իզվեստիա»

10:11 • 15.03.17

ՌԴ հատուկ ծառայություններն ահաբեկչություն են կանխել Մոսկվայում, որն ահաբեկիչը պատրաստվում էր իրականացնել մարտի 8-ի տոների ժամանակ: Այդ մասին գրում է «Известия» թերթը՝ վկայակոչելով ուժային կառույցներից մեկում աղբյուրներին:


Լրատվամիջոցի տվյալներով՝ Տաջիկստանի քաղաքացի Իզատիլո Մ.-ն, որը ժամանել էր Ստամբուլից, Մոսկվայի օդանավակայաններից մեկում ձերբակալվել է մարտի սկզբին։ Երբ տղամարդը գիտակցել է, որ իրեն պատրաստվում են արտաքսել Տաջիկստան, որտեղ նրան ցմահ ազատազրկում է սպառնում, նա, «Известия»-ի զրուցակցի խոսքով, փորձել է կոտրել իր հեռախոսը, իսկ այնուհետ վերցրել մկրատը և իրեն վնաս հասցրել: Հատուկ ծառայության աշխատակիցները նրան բռնել են և տեղափոխել հիվանդանոց: Պարզվել է, որ նա նախկինում մարտերի է մասնակցել Սիրիայում:


Քննչական գործողությունների ընթացքում Տաջիկստանի քաղաքացին խոստովանել է, որ Մոսկվա էր ժամանել ահաբեկչություն իրականացնելու համար: Նա պատրաստվում էր իրեն պայթեցնել մարտի 8-ին:


Նշվում է, որ պայթուցիկ նյութերը նրան պետք է տրամադրեին Մոսկվայում: