Մարկ Ցուկերբերգը փորձարկել է իրեն NASCAR-ի մրցարշավորդի դերում (տեսանյութ)
Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը երթևեկել է ամերիկյան NASCAR մրցարշավային սերիայի ավտոմեքենայով ինչպես վարորդի, այնպես էլ ուղևորի կարգավիճակում:
Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, նրա համար մրցավազք է կազմակերպվել Հյուսիսային Կարոլինա նահանգի ավտոմայրուղիներից մեկում:
Charlotte Motor Speedway մրցուղու երկայնքով 2.5 կմ տարածությամբ մրցավազքի ժամանակ մրցարշավային Chevrolet մակնիշի ավտոմեքենան ավելի քան 280 կմ/ժամ արագություն է զարգացրել:










