Նիկոլ Փաշինյանի և Երևանի սպորտդպրոցներից մեկի աշխատակիցների միջև վիճաբանություն և քաշքշուկ տեղի ունեցավ

16:28 • 15.03.17

Քիչ առաջ «ԵԼՔ» դաշինքի թիմի և «Տորք Անգեղ» անվան դպրոցի անձնակազմի միջև վիճաբանություն և բախում տեղի ունեցավ: Վիճաբանողների թվում էր նաև պատգամավոր, պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Տարածքով քարոզչություն իրականացնելիս դպրոցի դռնապահն ասաց, թե դպրոցի տարածքում Ն. Փաշինյանն իրավունք չունի քարոզչություն անցկացնել: Այդ պահին պատգամավորը դպրոցի ներսում նկատեց քարոզչական պաստառ՝ մեկ այլ պատգամավորի թեկնածուի լուսանկարով ու կարգախոսով:

Նա փորձեց մտնել ներս, որպեսզի տեսնի, թե ինչ պաստառ է և ինչու է տեղակայված դպրոցում, բայց դռնապահը չթողեց ներս մտնել անգամ նրանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց պատգամավորական մանդատը: Դպրոցի աշխատակիցներից մեկն արագ հեռացրեց պաստառը դռների մոտից, ինչից հետո «ԵԼՔ» դաշինքի ներկայացուցիչները ներս մտան դպրոց՝ փորձելով գտնել թաքցրած պաստառը:

Դպրոցի աշխատակիցները «ԵԼՔ»-ի թեկնածուների հետ վիճաբանություն ունեցան, քաշքշուկ սկսվեց, լրագրողներին և օպերատորներին ևս փորձեցին ուժի գործադրմամբ հեռացնել տարածքից:

Ալեն Սիմոնյանն էլ ասաց, թե դիմելու են ոստիկանություն: