Ռուսաստանը Հայաստան կվերադարձնի հանրահայտ նկարիչ Վրուբելի գողացված աշխատանքը

17:39 • 15.03.17

Հանրահայտ նկարիչ Միխայիլ Ալեքսանդրովիչ Վրուբելի` Հայաստանից գողացված աշխատանքը կվերադարձվի: 

Այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսում:

«Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Վլադիմիր Պուտինին մեծանուն նկարիչ Վրուբելի  «Դևը և հրեշտակը՝ Թամարայի հոգու հետ» ստեղծագործության հայտնաբերման համար, որը դեռ 1995 թվականից առևանգված է եղել Հայաստանից: Ռուսական համապատասխան մարմինների ջանքերի շնորհիվ այդ նկարը գտնված է: Վլադիմիր Պուտինը  հայտնեց այդ նկարը Հայաստանին վերադարձնելու մտադրության մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Սերժ Սարգսյանը: