Իսպանական քաղաքում տեղումների 6 ամսվա նորման տեղացել է 24 ժամում՝ առաջացնելով հեղեղումներ (լուսանկարներ)
Իսպանիայի հարավ-արևելյան հատվածում առատ տեղումների պատճառով գետերը դուրս են եկել ափերից ու հեղեղումներ առաջացրել:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, իրավիճակն առավել ծանր է զբոսաշրջային Ալիկանտե քաղաքում, որտեղ 24 ժամում տեղացել է 6 ամսվա տեղումների նորման: Աղբյուրը նկատում է, որ սրանք անցած 20 տարվա ընթացքում ամենաուժեղ հեղեղումներն են այս տարածքում:
Այս ամենի հետևանքով հարյուրավոր մեքենաներ կիսով չափ անցել են ջրի տակ, դպրոցներն ու բուհերը ժամանակավորապես փակվել են:
Ենթադրվում է, որ հեղեղումները մեծ վնաս կպատճառեն Իսպանիայի հարավ-արևելյան հատվածի գյուղատնտեսությանը:

















