ՌԴ-ն և ՀՀ-ն կարող են անցնել ազգային արժույթներով փոխհաշվարկների

17:21 • 15.03.17

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ ՌԴ-ն և ՀՀ-ն կարող են անցնել ազգային արժույթներով փոխհաշվարկների:


«Առևտրի հետագա ընդլայնման և դիվերսիֆիկացման նպատակով այժմ ուսումնասիրվում է ազգային արժույթներով փոխհաշվարկների հնարավորությունը»,-ասել է Վլադիմիր Պուտինը լրագրողներին՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի համատեղ մամուլի ասուլիսը:


Վլադիմիր Պուտինը և Սերժ Սարգսյանն ասուլիսին նախորդած հանդիպման ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, ինչպես նաև քաղաքական, առևտրա-տնտեսական և մշակութային-մարդասիրական ոլորտներում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: