ԱՄՀ-ի փարիզյան գրասենյակում ծրար բացելու ընթացքում պայթյուն է որոտացել. 1 մարդ տուժել է
Արժույթի միջազգային հիմնադրամի փարիզյան գրասենյակում ծրար բացելու ընթացքում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մեկ մարդ է տուժել: Այս մասին Reuters-ին հայտնել է ոստիկանության աղբյուրը:
BFMTV հեռուստաալիքի տվյալների համաձայն` տուժածը 66-ամյա տղամարդ է: Շինությունը, որում տեղակայված է գրասենյակը, չի վնասվել:
Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները:










