Ավստրիայում դահուկորդները ձնահյուսքի տակ են մնացել. կան զոհեր
Ավստրիական Ալպերի լեռնադահուկային հանգստավայրում ներկա պահի դրությամբ 4 հոգի է զոհվել ձնահյուսքի պատճառով, հայտնում է Ռոյթերզ գործակալությունը։
Հայտնի առողջարանի դահուկային գոտիներից մեկի վրա 8 դահուկորդներ մնացել են ձյան հսկայական զանգվածի տակ։ Նրանցից չորսը մի կերպ հաջողացրել են դուրս գալ և փրկարարների կանչել, իսկ մյուսների բախտը ցավոք չի բերել:
Դահուկորդների ազգությունն առայժմ հայտնի չէ:










